Տիգրան Ավինյանն անդրադարձել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, որտեղ իշխող ուժը չի կարողացել հավաքել քվեարկությանը մասնակցածների ձայների 50 տոկոսից ավելին՝ միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը չկարողացավ հաղթել Գյումրիում, Ավինյանը նախ արձանագրեց, որ ՔՊ-ն Գյումրիում ամենաշատ ձայներ հավաքած քաղաքական ուժն է՝ շեշտելով, որ ՔՊ-ն երկրորդ տեղը զբաղեցրած ուժից գրեթե երկու անգամ ավելի շատ ձայն է հավաքել։ «Ես կարծում եմ, որ մենք մեր տարբեր ընտրությունների ժամանակ ավելի հաճախ ենք սկսելու տեսնել այն տենդենցը, որ սովորաբար տեսնում ենք խորհրդարանական երկրներում։ Շատ բնական է, որ խորհրդարանական երկրում մեկ ուժը միանձնյա 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքում։ Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և, ընդհանուր առմամբ, հետագա տասնամյակների շատ ու շատ ընտրությունների արդյունքներ նմանատիպ են լինելու»,- ասել է Ավինյանը։ 

Երևանի քաղաքապետը նշել է, որ իրենց քաղաքական ուժը 2018 թվականից որդեգրել է մի քաղաքականություն, որի նպատակը Հայաստանում ժողովրդավարական, արդար և թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորելն է։ «Անկախ նրանից, թե մենք որ ընտրություններում ինչքան ձայն կհավաքենք, մենք այդ ճանապարհից չենք շեղվելու»,- հավելել է Տիգրան Ավինյանը։ 

Նա հիշեցրել է, որ, սկսած 2018 թվականից, եղել են իրավիճակներ, երբ տարբեր համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն համայնքի ղեկավար չի ընտրվել՝ շեշտելով, որ դա նորմալ է խորհրդարանական կառավարման մոդելը որդեգրած երկրում։ 

Գյումրիում կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկը չէր կարողացել հավաքել անհրաժեշտ քանակի ձայներ՝ միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ Թեև ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն ավագանի անցած մյուս ընդդիմադիր ուժերը հայտարարել են ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած, Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանին աջակցելու մասին։ «Մայր Հայաստան» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մեր քաղաքը» դաշինքը հայտարարել են, որ Գյումրիի նորընտիր ավագանու ապրիլի 16-ին կայանալիք նիստի ժամանակ կապահովեն անհրաժեշտ քանակի ձայներ, որպեսզի Վարդան Ղուկասյանն ընտրվի Գյումրիի քաղաքապետ։ 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ