Հայաստանի և ԱՄԷ-ի նախագահները քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և փոխադարձ վստահության ամրապնդման մասին։

Իր հերթին, նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հրավերի համար՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերն ապրել են շարունակական զարգացում. որպես դրա վառ օրինակ նա նշել է, այդ թվում՝ ՀՀ և ԱՄԷ միջև շաբաթական իրականացվող շուրջ 30 ուղիղ ավիաչվերթների հանգամանքը։

Հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։ Ներդրումային միջավայրի խթանման և համատեղ նախաձեռնությունների իրականացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով անդրադարձ է կատարվել անհրաժեշտ քայլերի ակտիվացմանը։

Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել ԱՄԷ ձեռքբերումները տարբեր ոլորտներում՝ ընդգծելով, որ երկիրն օրինակելի է զարգացման իր մոտեցումներով և ռազմավարական տեսլականով։ Նա նաև նշել է, որ Աբու Դաբիի Ամենամյա ներդրումային համաժողովն արդյունավետ հարթակ է պետությունների ու գործարար համայնքների ներկայացուցիչների, ներդրողների և ոլորտային կազմակերպությունների միջև կապերի ստեղծման և արդյունավետ փոխգործակցության խթանման համար։

Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակել խորացնել երկկողմ հարաբերությունները և բացահայտել նոր համագործակցային հնարավորություններ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Հայերեն العربية English Français Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն