Աշխարհ

Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

1 րոպեի ընթերցում

Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

Դոմինիկյան Հանրապետությունում ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների կենտրոնի տնօրեն Խուան Մանուել Մենդեսը:

Նրա խոսքով՝ հիվանդանոցներ են տեղափոխվել 134 տուժած, սակայն ընդհանուր թիվն ավելի մեծ է, քանի որ մարդիկ ինքնուրույն օգնություն են ստանում տարբեր բուժհաստատություններում, այդ թվում՝ մասնավոր, ինչը դժվարացնում է հաշվարկը։

Սանտո Դոմինգոյի Անկախության պողոտայում գտնվող Jet Set գիշերային ակումբի տանիքը մասամբ փլուզվել է երկուշաբթի երեկոյան, երբ հաստատությունը լի էր մարդկանցով: Արտակարգ ծառայությունները մաքրում են բեկորները և փնտրում մարդկանց։ Մենդեսի կարծիքով՝ շատերը դեռ ողջ են:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում