Արաբական Միացյալ Էմիրություններում քննարկվել է Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացը
1 րոպեի ընթերցում

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է «Մասդար» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նախարարը տեղեկացրել է Ֆեյսբուքյան իր էջում։
Կողմերը քննարկել են «Մասդարի» կողմից Հայաստանում արևային կայանի հիմնման գործընթացը, հաստատվել է առաջիկա աշխատանքների ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերվել առ այն, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շինարարության մեկնարկը կտրվի 2026 թվականի սկզբին, իսկ մինչ այդ կավարտվեն նախապատրաստական աշխատանքները։
«Երկուստեք բարձր գնահատեցինք բանակցությունների արդյունքները»,- գրել է Պապոյանը։