Լեհաստանը պատրաստ է լոգիստիկ կապն ապահովել Ուկրաինայում հրադադարի համար
1 րոպեի ընթերցում

Լեհաստանը պատրաստ է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում հրադադարի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ հիշեցնելով, որ արևմտյան ռազմական օգնության 95%-ը Կիևին մատակարարվում է Լեհաստանի տարածքով։
«Եթե խոսք է գնում հրադադարի մասին, ապա մենք զորքեր չենք ուղարկի Ուկրաինա, այլ կմասնակցենք նյութատեխնիկական աջակցության գործընթացին»,- ասել է նախարարը։
Նա չի հստակեցրել, թե ինչից է բաղկացած լինելու լոգիստիկ աջակցությունը, սակայն հիշեցրել է, որ արևմտյան երկրների ռազմական և այլ օգնության 95%-ը Ուկրաինա է առաքվում Լեհաստանով, մասնավորապես Յասենկա օդանավակայանով։