Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն ակտիվացնում է օդային հետախուզությունը Արևելաչինական ծովում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ակտիվացնում է օդային հետախուզությունը Արևելաչինական ծովում

Միացյալ Նահանգները MQ-4C Triton հետախուզական մեծ անօդաչուներ կտեղակայի Ճապոնիայի Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում, լրագրողներին հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Նախարարն ասել է, որ այդ որոշման նպատակն է բարելավել տեղեկատվության հավաքումը «ճապոնաամերիկյան դաշինքի շրջանակներում»:

Ամերիկյան «Քադենա» ավիաբազայում անօդաչու թռչող սարքերի տեղակայումը կսկսվի «մի քանի շաբաթվա ընթացքում»՝ անորոշ ժամկետով։

2023 թվականից այս ավիաբազայում տեղակայվում են MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերը։ 2024 թ. մայիսից Միացյալ Նահանգների զինվորականները ավիաբազայում տեղակայել են երկու MQ-4C Triton: Սարքերի թվաքանակը, որոնք պլանավորում են տեղակայել այս անգամ, չի նշվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում