Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

2 րոպեի ընթերցում

Թիվ 14 և 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ապրիլի 6-ի նիստերում ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, այսպիսով, Փարաքար համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 11 528 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 20 967 է։ Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 37։

Կուսակցությունների և դաշինքի ստացած քվեները և ավագանիում մանդատների թիվը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 3 669 քվե, 7 մանդատ

«Միասնություն» կուսակցությունների դաշինք՝ 6 508 քվե, 12 մանդատ

«Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ 900 քվե, 2 մանդատ

«Կայունություն» կուսակցություն՝ 426 քվե,0 մանդատ։

Անվավեր քվեաթերթիկները թիվը 23 է, արձանագրվել է 6 անճշտություն։

Նշվում է, որ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47 434 ընտրող, ընտրական իրավունք ունեցողների թիվը 111 236 է։

Քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 35 է։

Կուսակցությունների և դաշինքների ստացած քվեները և ավագանիում մանդատների թիվը.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 17 188 քվե, 14 մանդատ

Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 9 727 քվե, 8 մանդատ

«Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1 695 քվե, 0 մանդատ

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 904 քվե, 2 մանդատ

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»՝ 652 քվե, 0 մանդատ

«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք՝ 2 113 քվե, 0 մանդատ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն՝ 1 407 քվե, 0 մանդատ

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 380 քվե, 6 մանդատ

«Իմ հզոր համայնք» կուսակցություն 3 739 քվե, 3 մանդատ։

Անվավեր քվեաթերթիկների թիվը 607 է, անճշտությունների գումարային չափը՝ 69։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին