Միացյալ Նահանգներ

Թրամփն ԱՄՆ-ում արտակարգ դրություն է սահմանել տնտեսական իրադրության պատճառով

2 րոպեի ընթերցում

Թրամփն ԱՄՆ-ում արտակարգ դրություն է սահմանել տնտեսական իրադրության պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել տնտեսական իրադրության և առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ապրիլի 2-ին Սպիտակ տան տարածած փաստաթղթում։

«Այսօր ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ արտաքին առևտրային և տնտեսական գործելակերպը երկրում հանգեցրել է արտակարգ իրադրության, և նրա հրամանագիրը սահմանում է պատասխան մաքսատուրքեր՝ ամրապնդելու Միացյալ Նահանգների միջազգային տնտեսական դիրքը և պաշտպանելու ամերիկացի աշխատողներին», - ասված է փաստաթղթում։ 

Ըստ փաստաթղթի՝ ​​առևտրային հաշվեկշռի մշտական դեֆիցիտը հանգեցրել է «ԱՄՆ-ի արտադրական բազայի դատարկման,  արտադրական կարողությունների ընդլայնման համար խթանների բացակայության, մատակարարումների չափազանց կարևոր շղթաների խախտման և օտարերկրյա հակառակորդներից ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի կախվածության»:

«Նախագահ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերն անհրաժեշտ են արդարացի առևտրի ապահովման, ամերիկացի աշխատողների պաշտպանության և առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի նվազեցման համար. դա չափազանց հրատապ է», - նշված է փաստաթղթում:

Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը ներմուծվող ապրանքների համար կսահմանի բազային մաքսատուրքեր՝ 10 տոկոսի չափով: Հայաստանը ևս մտնում է այս ցանկի մեջ։

Առանձին պետությունների համար նա սահմանել է անհատական ​​մաքսատուրքեր։ Բացի այդ, ԱՄՆ վարչակազմն ապրիլի 3-ից սահմանում է 25 տոկոսի չափով մաքսատուրքեր ներմուծվող բոլոր ավտոմեքենաների համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում