ՌԴ ԱԳՆ-ն Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը Հայաստանի ինքնիշխան որոշում է համարում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունած «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը Երևանի ինքնիշխան որոշում է համարում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Միխայիլ Գալուզինի հայտարարությունը։

«Մենք համոզված ենք, որ անհնար է լինել միաժամանակ երկու հակադիր ասոցիացիաներում, ինչպիսիք են ԵԱՏՄ-ն ու Եվրամիությունը։ ԵԱՏՄ-ն հավասար պետությունների ասոցիացիա է, մինչդեռ ԵՄ-ն մի կառույց է, որտեղ կա կարգապահություն, որը ենթարկվում է բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական պատմություններին»,-ասել է Գալուզինը։

Նա մատնանշել է, որ պաշտոնական Երևանը պետք է որոշի, թե որտեղ է լավագույն կառույցը, որում ցանկանում է լինել: 

«Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները և ԵԱՏՄ-ի հետ խզման հետևանքով կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի հայ հասարակությունն ունենա իրականության օբյեկտիվ պատկերացում»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր զարգացման վեկտորը։

Հայաստանի Ազգային ժողովը մարտի 26-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի փոփոխված վերջնական ձևակերպմամբ սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։

Հայերեն Русский 中文

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար