Թաիլանդի օդերևութաբանական գերատեսչությունը Մյանմայի երկրաշարժից հետո 267 հետցնցում է գրանցել

1 րոպեի ընթերցում

Թաիլանդի օդերևութաբանական գերատեսչությունը շարունակում է Մյանմայի երկրաշարժից հետո գրանցել հետցնցումներ, որոնց ընդհանուր թիվը հասել է 267-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով գերատեսչության թարմացված հաշվետվությունը։

Ապրիլի լույս 2-ի գիշերը Մյանմայում գրանցվել են 2,4-ից մինչև 3,6 մագնիտուդով հետցնցումներ 10 կմ խորության վրա։ Այդ ստորգետնյա ցնցումները որևէ ազդեցություն չեն ունեցել Թաիլանդի վրա, ընդգծել են գերատեսչությունում։

Մյանմայի տարածքում 7,7 մագնիտուդով հուժկու երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 28-ին: Ըստ Թաիլանդի օդերևութաբանական գերատեսչության տվյալների՝ դրա մագնիտուդը կազմել է 7,9։

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2800-ը: Երկրաշարժից տուժել է նաև Թաիլանդը, ուժգին ցնցումներ են զգացվել Բանգկոկում և նրա շրջակայքում, ինչպես նաև թագավորության հյուսիսային, հյուսիս-արևելյան, կենտրոնական և հարավային տարածաշրջաններում։ Բանգկոկում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, անհետ կորած է 72 մարդ, որոնք մնացել են Գլխավոր աուդիտի գրասենյակի 30-հարկանի շենքի փլվածքների տակ:

Աշխարհ

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, Թաիլանդում՝ 22-ի

Հայերեն Русский

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ

Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը