Աշխարհ

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, Թաիլանդում՝ 22-ի

1 րոպեի ընթերցում

Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, Թաիլանդում՝ 22-ի

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, իսկ վիրավորներինը` 4639-ի։ 373 մարդ անհետ կորած է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Xinhua լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մյանմայի պետական կառավարման խորհրդի տեղեկատվական թիմը։

Մյանմայում Չինաստանի դեսպանատունը հայտարարել է, որ մաքսայիններն աշխատում են շուրջօրյա՝ Չինաստան-Մյանմա սահմանին մարդասիրական օգնության շտապ մաքսազերծման համար։

Թայլանդի PBS հեռարձակող ընկերության հաղորդմամբ` Բանգկոկում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, 72 մարդ անհետ կորած է։ Մայրաքաղաքի հյուսիսում գտնվող  Չատուչակ թաղամասում` Գլխավոր աուդիտի գրասենյակի 30-հարկանի շենքի փլուզման վայրում, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ավերիչ երկրաշարժից հետո Մյանմայի Միության Հանրապետությունը մեկշաբաթյա ազգային սուգ է հայտարարել։

Մարտի 28-ին երկրում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7,7 և 6,4 մագնիտուդով։ 

Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում