SpaceX-ի օդաչուով կառավարվող տիեզերանավը պատմության մեջ առաջին թռիչքն է մեկնարկել Երկրի բևեռների վերևում

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը, որում գտնվում են մասնավոր տիեզերագնացներ, ուղեծրով թռիչք է իրականացնում Երկրի Հյուսիսային և Հարավային բևեռների վրայով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է SpaceX ընկերությունը:

Fram2 առաքելության անձնակազմը, որն իրականացնում է Երկրի բևեռների վրայով պատմության ընթացքում առաջին թռիչքը, ներառում է մալթացի, ծագումով չինացի ձեռնարկատեր Չուն Վանին, որը ֆինանսավորել է առաքելությունը, արկտիկական ռոբոտաշինության ոլորտի գերմանացի ինժեներ, տիեզերանավի օդաչու Ռաբեա Ռոգեին, ավստրալացի բևեռախույզ, առաքելության մասնագետ Էրիկ Ֆիլիպսին և նորվեգացի կինոռեժիսոր և օպերատոր, տիեզերանավի հրամանատար Յաննիկե Միկելսենին։

Թե որքան է Չուն Վանը վճարել առաքելությունը կազմակերպելու համար, հայտնի չէ: Նախագծի արժեքը չի հաղորդվում:

SpaceX-ի Crew Dragon-ն արձակվել է Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից տեղական ժամանակով մարտի 31-ին, ժամը 21:46-ին (Երևանի ժամանակով ապրիլի 1-ին, ժամը 5:46-ին):

Առաքելությունը կտևի երեքից հինգ օր: Թռիչքը կիրականացվի 425-450 կմ բարձրության վրա։ Միջազգային տիեզերակայանի հետ կցում չի նախատեսվում։

Նավի անձնակազմը տվյալներ կհավաքի բևեռային սառցաբեկորների և այդ հեռավոր շրջանների կլիմայական առանձնահատկությունների մասին։ Ակնկալվում է, որ Fram2 առաքելությունն արժեքավոր տեղեկատվություն կտրամադրի կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ: Բացի այդ, ուսումնասիրություններ կանցկացվեն անձնակազմի անդամների օրգանիզմի վրա տիեզերական թռիչքի ազդեցության վերաբերյալ։ Նախատեսվում է առաջին անգամ ստանալ տիեզերագնացների ռենտգենյան պատկերներ։ Ընդհանուր առմամբ, թռիչքի ընթացքում նախատեսված է 22 գիտական ​​ուսումնասիրություն և փորձ։

Հայերեն English Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն