Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

Հայաստանի և Գերմանիայի նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում էներգետիկայի ոլորտում։ Այս մասին տեղեկացրեց Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի՝  հայ-գերմանական տնտեսական համագործակցության ներկա մակարդակին և դրանց զարգացման հեռանկարներին վերաբերող հարցին։ 

Նա կարևորեց վերականգնվող էներգիայի ոլորտում իրականացվող աշխատանքը և այդ հարցում երկրների միջև համագործակցությունը։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն այդ փոփոխությունը վաղուց սկսվել է։ Եթե մեկ քայլ առաջ նայենք, ապա կարևոր է ոչ միայն քամու էներգիան, այլև՝ ջրածնի էներգիան»,- շեշտեց Շտայնմայերը։

Գերմանիայի նախագահն ընդգծեց՝ կարևոր է ոչ միայն վերականգնվող էներգիայի ստեղծումն, այլ նաև այլ տարածաշրջաններ դրա փոխադրումն ու այդ նպատակով հաղորդակցությունների ստեղծումը։

«Եթե Հայաստանը կարող է այդպիսի ենթակառուցվածքներ ստեղծել, մենք դա ողջունում ենք»,-շեշտեց նա:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համոզմամբ՝ հայ-գերմանական պատվիրակությունների միջև քննարկումներում չէին կարող չարծարծվել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր, քանի որ ԵՄ-ի անդամ երկրներից հենց Գերմանիան է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով գտնվում առաջին տեղում։

«Քննարկումների ժամանակ առանձնահատուկ նշվել են նաև էներգետիկան և հատկապես՝ Կանաչ էներգիայի զարգացման հեռանկարները։ Մենք դրա մասին բավական մանրամասն քննարկումներ ենք ունեցել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերմանական KFW ֆինանսական կազմակերպության հետ արդեն ծրագիր կա՝ դեպի Վրաստան նոր հոսքագծի աշխատանքներն ավարտելու մասին»,-ասաց ՀՀ նախագահը։

Նրա խոսքով՝ տնտեսական հարցերը քննարկվել են ավելի լայն համատեքստում, մասնավորապես քննարկվել են Հարավային Կովկասից դեպի Եվրամիություն էլեկտրոէներգիա արտահանման հնարավորությունները։

«Քննարկումների ժամանակ մեր օրակարգում է դրվել նաև սևծովյան էլեկտրական մալուխի մասին հարցը։ Կարծում եմ, որ հետագայում Գերմանիայի Դաշնության օգնության և ԵՄ-ի գործընկերների աջակցության շնորհիվ մենք կարող ենք նաև դրա մաս կազմել, քանի որ այսօր Հայաստանի էներգահաշվեկշռում կանաչ էներգիայի հաշվեկշիռը մոտավորապես 40 տոկոս է, եթե ոչ ավելի, ու դա գնալով ավելանալու է։ Մենք նաև ավելցուկ էլեկտրոէներգիա ենք ունենալու և դրա արտահանման կարիք ունենք»,-իր խոսքում նշեց Վահագն Խաչատուրյանը։

Հայաստանի նախագահը հավելեց, որ քննարկումներում տեղ են զբաղեցրել նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց ԵՄ-ն է տնտեսության զարգացման առումով վերանայում իր մոտեցումները՝ Հայաստանը կարող է օգտվել այդ նոր հնարավորություններից՝ օգտագործելով սեփական հզորությունները Գերմանիայի հետ համագործակցելու առումով։

Հայերեն English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն