Եվրոպա

Շվեդիան Ուկրաինային շուրջ 1,6 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի

2 րոպեի ընթերցում

Շվեդիան հայտարարել է Ուկրաինային 16 միլիարդ կրոնի (1,59 միլիարդ դոլարի) նոր ռազմական օգնություն տրամադրելու փաթեթի մասին, որը մինչ այժմ սկանդինավյան երկրից տրամադրված ամենամեծ փաթեթն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը։ 

Շվեդիան իր որոշմամբ ցանկանում է օգնել Կիևին՝ ամրապնդելու իր դիրքերը պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում:

Շվեդիայի պաշտպանության նախարար Պալ Ջոնսոնը մամուլի ասուլիսում նշել է, որ փաթեթի մեծ մասը՝ ինը միլիարդ կրոնի չափով, բաղկացած կլինի նոր սարքավորումներից, որոնք ձեռք կբերվեն Շվեդիայի պաշտպանական նյութերի վարչության կողմից ղեկավարվող գործընթացներում։ 

Շուրջ հինգ միլիարդ կրոնի չափով ֆինանսական նվիրատվություն կտրամադրվի Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության համար:

«Մենք այժմ գտնվում ենք պատերազմի կրիտիկական փուլում: Այժմ մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինային հնարավորինս աջակցելու վրա, որպեսզի նրանք կարողանան ուժեղ դիրքում հայտնվել այս բանակցությունների ընթացքում», - ասել է ՊՆ ղեկավարը՝ հավելելով, որ բոլոր եվրոպական երկրներն այժմ պետք է մեծացնեն իրենց աջակցությունն Ուկրաինային։

Ավելի վաղ Շվեդիայի կառավարությունը հայտարարել էր, որ Ստոկհոլմը կմեծացնի իր օգնությունն Ուկրաինային՝ 2025 թվականի բյուջեի հատկացումը հասցնելով մինչև 40 միլիարդ կրոնի՝ ավելի վաղ նախատեսված 25 միլիարդից։

2022 թվականից ի վեր Շվեդիայի ռազմական աջակցությունը Ուկրաինային, նոր փաթեթի հետ միասին, կազմել է 80 միլիարդ կրոն։

Ավելի վաղ Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսն էր հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է 2 միլիարդ եվրոյի չափով օգնության փաթեթ տրամադրել Կիևին։

Եվրոպա

Նիդեռլանդները պատրաստ է երկու միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային 2025 թվականին

Հայերեն Русский

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ապրիլի 25-ին կմեկնի Բաքու

Պուտինը Թրամփին նվիրել է նրա դիմանկարը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

«Իմ Քայլը» տեսական դասընթաց է անցկացրել «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կոչ են արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ChatGPT նոր մոդելները ավելի հաճախ են հորինված պատասխաններ տալիս․ ցուցանիշները գերազանցում են նախորդների արդյունքները

Սկսվել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

ԱՄՆ-ն կսահմանի մինչև 3521 տոկոս մաքսատուրքեր արևային պանելների ներմուծման վրա

Չինաստանը Կորեային հորդորել է չարտահանել հազվագյուտ տարրեր ԱՄՆ պաշտպանական ոլորտին

Ֆրանսիայի Լիլա քաղաքում կայացել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման պաշտոնական արարողություն