Գյումրիում չորս ուժերի առաջին համարներն իրենց տեսակետները հայտնեցին ընտրությունների ու քաղաքի զարգացման վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ավագանու ընտրությունների քվեարկությանը քաղաքական ուժերից առաջինը իր քաղաքացիական պարտքը կատարեց «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա ընտրեց թիվ 31/51 ընտրատեղամասում: Ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ: 

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Մարտուն Գրիգորյանը նշեց, որ թեև կոալիցիա կազմելուն դեմ է, բայց համագործակցությանը կողմ է: «Ընդդիմադիր թեկնածուները համաձայնության կգան, որ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր»-ն իշխանություն չլինի»,- քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը: 

  

Թեկնածուն հույս հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է ավարտվելու: «Մինչ այս բոլորը կանխատեսում էին, որ Գյումրիում պետք է լարվածություն լինի, թշնամանք լինի, բայց ընդդիմադիր թեկնածուների կողմից լարվածություն չկա»,- նշեց Մարտուն Գրիգորյանը՝ հավելելով, որ 50+ տոկոս ձայներ չհավաքելու դեպքում պետք է համաձայնության գան իշխանություն ձևավորելու համար: 

Ավելի ուշ իր ընտրական պարտքը Գյումրու թիվ 31/18 ընտրատեղամասում կատարեց «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակը գլխավորող թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում թեկնածուն կարծիք հայտնեց, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենա։ 

Կոմունիստական կուսակցության ցուցակի առաջատար Վարդան Ղուկասյանը լրագրողներին հայտարարեց, որ եթե իրենք շատ ձայն չհավաքեն, միանալու են այն ընդդիմադիր ուժին, որը կհավաքի առավելագույն ձայներ: Վարդան Ղուկասյանն ընտրության մասնակցում էր Գյումրու թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 31/45 ընտրատեղամասում: Նա ընտրության էր եկել թոռների հետ: Ընտրական տեղամասում նկատվում էր մեծ ակտիվություն: 

Վարդան Ղուկասյանի խոսքով` Գյումրու ընտրությունները ճակատագրական են լինելու: Նա հորդորեց բոլոր գյումրեցիներին չլինել անտարբեր և գնալ ընտրության: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանը, որը թիվ 31/53 ընտրատեղամաս էր եկել որդու հետ, լրագրողների հետ զրույցում նշեց. «Գյումրեցին իր քվեն հստակ տալու է մեր երեխաների և զարգացող քաղաքի համար՝ կատարելով իր ընտրական պարտքը։ Մեր գյումրեցիներն իրենց քվեն կտան առաջիկա հինգ տարիներին զարգացող Գյումրի տեսնելու և երեխաների ապագայի համար: Գյումրեցիները գիտակից են՝ իրենց ընտրությունն այսօր կկատարեն, ու վաղը բոլորը կտեսնեն արդյունքները: Ես իմ որդուն եմ խոսք տվել՝ ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, ինչը կապացուցվի քվեարկությամբ»։ Սարիկ Մինասյանը վստահ է` իշխող ուժը կհավաքի առավելագույն ձայներ ու կհաղթի:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին