Գերմանիայի ԱԳ նախարարն առաջարկել է iPhone-ի ծրագրային յուրաքանչյուր թարմացման համար ԵՄ-ում սահմանել 10 ցենտ վճար

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքն առաջարկել է Եվրամիությունում սահմանել 10 ցենտ գումարային հավաք iPhone սմարթֆոններում իրականացվող յուրաքանչյուր ծրագրային թարմացման համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ այս նախաձեռնությունը կարող է դառնալ պատասխան ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված նոր մաքսատուրքերին։

«Եթե մյուսները՝ ինչպես այսօր, խոսում են 25 տոկոսի չափով մաքսատուրքի մասին, ապա մենք կարող ենք խոսել մեր ողջ գործիքակազմի կիրառման մասին։ Ի՞նչ հաճախականությամբ ենք թարմացնում մեր iPhone-ը։ Այսպիսով՝ յուրաքանչյուր թարմացման համար 10 ցենտը կարող էր զգալի գումար բերել Եվրոպայի համար», — հայտարարել է Բերբոկը։

Մարտի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ապրիլի 3-ից ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն 25 տոկոս մաքսատուրքեր բոլոր այն ավտոմեքենաների համար, որոնք արտադրվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Նաև նշվել է, որ հնարավոր է շուտով ընդլայնվի ավտոպահեստամասերի ցանկը, որոնք ևս կներառվեն նոր մաքսային քաղաքականության մեջ։

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան