ԱՄՆ-ն չեղարկել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

1 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլոբալ ԶԼՄ-ների գործակալությունը (USAGM) հետ է կանչել  «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու մասին համապատասխան որոշումը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ԱՄՆ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դատարանի էլեկտրոնային տվյալների բազայում ստացված փաստաթղթում։

Գործակալության հատուկ խորհրդական Քերի Լեյքի՝ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսին ուղղված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության կողմից մեդիա կորպորացիայի ֆինանսավորումը դադարեցնելու մասին մարտի 15-ի հրամանը չեղյալ է հայտարարվել: Նամակում նաև ընդգծվում է, որ դրամաշնորհների հատկացման մասին համաձայնագիրը վերականգնվել է։ 

Միևնույն ժամանակ, գործակալությունը ընդգծել է, որ իրեն իրավունք է վերապահում ապագայում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նման որոշումը նպատակահարմար և օրինական համարվի։

 

 

Հայերեն Русский

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տուն

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր