Սեուլը հայտնել է, որ Հյուսիսային Կորեան ևս 3000 զինվորական է ուղարկել Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան տարեսկզբից ևս 3000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում ռուսական ուժերին աջակցելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

Սեուլի ստացած տեղեկությունների համաձայն՝ ի սկզբանե Ռուսաստան ուղարկված 11 000 հյուսիսկորեական զինվորականներից 4000-ը ենթադրաբար սպանվել կամ վիրավորվել են:

Բացի այդ, Հյուսիսային Կորեան շարունակում է Մոսկվային հրթիռներ, հրետանի և զինամթերք մատակարարել։ Ըստ առկա տվյալների՝ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին է մատակարարել «զգալի քանակությամբ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ», ինչպես նաև ականանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Սեուլը նաև հայտնել է, որ ճակատում տիրող իրավիճակից կախված՝ այդ թիվը կարող է աճել։

2024 թվականի հոկտեմբերից Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) մոտ 10 000 զինվորական էր տեղակայել Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում, ուր ուկրաինացի զինվորականներ էին ներխուժել։ Հունվարի վերջին ամերիկյան The New York Times թերթը և բրիտանական Sky News հեռուստաալիքը հայտնել էին, որ հյուսիսկորեական ուժերին ստիպված են եղել դուրս բերել առաջնագծից՝ մեծ կորուստների պատճառով։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան