Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել դեղամիջոցների համար
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է մաքսատուրքեր սահմանել երկիր ներմուծվող դեղամիջոցների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
«Մենք պատրաստվում ենք մաքսատուրքեր սահմանել դեղագործական պատրաստուկների համար՝ մեր դեղագործական արդյունաբերությունը վերստեղծելու նպատակով», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում, ըստ էության, չեն արտադրվում բժշկական պատրաստուկներ։
«Դա հիմնականում արտադրվում է Չինաստանում: Դրանցից շատերը պատրաստվում են Իռլանդիայում», - նշել է նա: