Գազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհերի թվում է նաև ՀԱՄԱՍ-ի խոսնակը
1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում Իսրայելի կողմից պատերազմի վերսկսման տասներորդ օրը 9 մարդ զոհվել է, գրանցվել են վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն։
Զոհերի թվում է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Աբդ ալ-Լատիֆ ալ-Կանուան. անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում իսրայելական ուժերը թիրախավորել են խոսնակի վրանը։
Պարբերականը տեղեկացնում է, որ իսրայելական հատուկ ջոկատայինները ներթափանցել են Նաբլուս քաղաք և տեղակայվել հյուսիսային լեռնային շրջանում։
The Times of Israel-ն իր հերթին հայտնում է, որ Նեթանյահուն դեռ փորձում է ստիպել ՀԱՄԱՍ-ին համաձայնել ԱՄՆ-ի առաջարկին, որը պահանջում է պատանդների և բանտարկյալների փոխանակում և Գազային մարդասիրական օգնության տրամադրում, բայց առանց պատերազմի ավարտի երաշխիքների:
Մարտի 18-ին Իսրայելի կողմից պատերազմի վերսկսումից ի վեր, Գազայի Առողջապահության նախարարության տվյալներով, զոհվել է շուրջ 700 պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 1300-ը, որոնց թվում գերակշռում են կանայք և երեխաները։