Ալյասկայում օդաչուն և երկու դուստրերը ողջ են մնացել՝ ավիավթարից հետո 12 ժամ անցկացնելով օդանավի թևի վրա

2 րոպեի ընթերցում

Օդաչուն և նրա երկու փոքր դուստրերը ողջ են մնացել սառած լճի մեջտեղում՝ ինքնաթիռի թևի վրա 12 ժամ անցկացնելուց հետո, և հրաշքով փրկվել են որոնողական աշխատանքների արդյունքում։ Օդանավը կործանվել էր և մասամբ սուզվել Ալյասկայի սառցե լճում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

Օդաչու Թերի Գոդեսը ​​հայտնել է, որ մարտի 23-ի երեկոյան ֆեյսբուքյան գրառում է նկատել, որում կոչ էր արվում մարդկանց օգնել փնտրել անհետացած օդանավը, որը աղետի ազդանշան չուներ: Գրառման հեղինակը օդաչուի հայրն էր՝ Ջոն Մորիսը, որը խնդրում էր մարդկանց օգնել որոնել իր որդուն և թոռներին՝ ասելով, որ նրանք չեն վերադարձել նախորդ օրվա թռիչքից:

Մարտի 24-ի առավոտյան մոտ մեկ տասնյակ օդաչուներ, ներառյալ Գոդեսը, դուրս են եկել՝ իրականացնելու որոնողական աշխատանքներ: 

Աղետի ազդանշանի բացակայությունը բարդացրել է ինքնաթիռի որոնումները, սակայն փրկարարները բջջային հեռախոսի ազդանշան են նկատել, որը եկել է Կենայ թերակղզու Տուստումենա լճի տարածքից։ 

Գոդեսը շարժվել է դեպի Տուստումենա լճի սառցադաշտի ուղղությամբ և նկատել է օդանավի բեկորները:

«Մի տեսակ սիրտս կոտրվեց, երբ տեսա բեկորները, բայց երբ ավելի մոտեցա, նկատեցի, որ թևի վրա երեք մարդ կա», - The Associated Press-ին տված հարցազրույցում ասել է նա։

Գոդեսը շարունակել է մոտենալ և ականատես է եղել հրաշքի։

«Նրանք կենդանի էին, արձագանքում էին և շարժվում», - ասել է Գոդեսը՝ հավելելով, որ նրանք ձեռքով էին անում իրեն:

Անհետացած Piper PA-12 Super Cruiser-ը, որի օդաչուն մի տղամարդ էր, ընտանիքի երկու անչափահաս անդամների հետ զբոսաշրջության էր դուրս եկել Սոլդոտնայից դեպի Կենայ թերակղզու Սկիլակ լիճ: 

Ընտանիքի երեք անդամները փրկվել են և տեղափոխվել հիվանդանոց, սակայն վթարի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Հայերեն Русский

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք

Հարվարդը դատի է տվել Թրամփի վարչակազմին

Գազայում իսրայելական հարվածներից 24 մարդ է զոհվել․ 2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի

Կյանքից հեռացել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին

Սեուլն ակնկալում է, որ Վաշինգտոնի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները փոխշահավետ արդյունքի կհանգեցնեն

Քասախի և Պռոշյանի բնակիչները կրկին ճանապարհ են փակել. ՏԿԵ նախարարության արձագանքը

Զելենսկին հաստատել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում բանակցություններ կմեկնարկեն հրադադարի շուրջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Մանուկյանը դադարեցրել է Երևանի ավագանու անդամի իր լիազորությունները

4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում, ինչպես նաև Մաշտոցի պողոտա և Ամիրյան փողոց խաչմերուկում