Ռուսաստանը նոր դեսպան է ուղարկում ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի ԱՄՆ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

«Սպասվում է, որ դեսպանը Վաշինգտոն կմեկնի մարտի 26-ին», - ասել է գործակալության զրուցակիցը։

Մարտի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Դարչիևին Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին։ Նա մինչև վերջերս ղեկավարում էր ՌԴ արտգործնախարարության Հյուսիսատլանտյան վարչությունը։

Փետրվարի 18-ին Էր Ռիադում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ապահովելու ԱՄՆ-ում Ռուսաստանի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպանների արագ նշանակումը: Սա Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ նորացված երկխոսության արդյունքն էր, որն, ըստ Մոսկվայի, առաջին հերթին ուղղված է դիվանագետների լիարժեք աշխատանքի վերականգնմանը։ ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովն իր առաքելությունն ավարտել է 2024 թ. հոկտեմբերին։

Հայերեն Русский

Աբովյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը

Իսրայելի ռմբակոծության հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 50 պաղեստինցի է զոհվել

Բաքվում պահվող հայ գերիները գտնվում են կյանքի իրական սպառնալիքների ներքո․ Սիրանուշ Սահակյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Հայաստանի պատմության թանգարանում Ֆրանսիայից բերված եզակի ցուցանմուշներ կներկայացվեն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունն աճել է ռեկորդային 304 միլիարդ դոլարով

ՀՀ ՄԻՊ-ն Արզնի համայնքի ղեկավարի հետ քննարկել է ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերելի հարցեր

Պեսկովը հերքել է Զելենսկիի մեղադրանքները Չինաստանին ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելու մասին

ՀՀ ԱԺ պատգամավորը Օսլոյում հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ

Իրանը սպառնացել է դադարեցնել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ և վտարել նրա տեսուչներին