Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 52 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 52 տոկոսով ցածր է եղել 2024 թվականի դիտարկվող ժամանակահատվածի ցուցանիշից և կազմել է 2 մլրդ 785.8 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Փետրվարին՝ հունվարի համեմատ, այն նվազել է 3.4, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 61 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 368.4 մլն դոլար: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 25, իսկ 2024-ի հունվարի համեմատ՝ 38.2 տոկոսով: Հունվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 417.3 մլն դոլար: 

Արտահանումը հունվար-փետրվարին 59.7 տոկոսով քիչ է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 մլրդ 41 մլն դոլար: Փետրվարին՝ հունվարի համեմատ, աճել է 2.9 տոկոսով, սակայն 67.7 տոկոսով կրճատվել է 2024-ի փետրվարի համեմատ: Հունվարին այն կազմել է 528 մլն դոլար: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 32.3, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 46 տոկոսով՝ կազմելով 513 մլն դոլար:

Ներմուծումը հունվար-փետրվարին 45.8 տոկոսով պակաս է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ կազմելով 1 մլրդ 744.8 մլն դոլար: Փետրվարին՝ հունվարի համեմատ, նվազել է 7.1, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 55.2 տոկոսով: Փետրվարին այն կազմել է 840.4 մլն դոլար: Հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, ծավալը կրճատվել է 20.1 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ 32.8 տոկոսով: Այս տարվա հունվարին Հայաստան է ներմուծվել 904.3 մլն դոլարի ապրանք:

Տարվա առաջին երկու ամիսներին ԱՄՆ-ի 1 դոլարի փոխարժեքը կազմել է 396.74 դրամ, հունվարին՝ 397.89, փետրվարին՝ 395.60 դրամ:  

Հայերեն

Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ն երեխաների տոնին կազմակերպել է ուսուցողական արշավ

Հայաստանը՝ հատուկ հյուր Indonesia Fashion Week 2025-ում

Մետրոպոլիտենում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Սյունիքի հայերն ամեն օր բախվում են ադրբեջանական ագրեսիային. Անն-Լորանս Պետել

Իսրայելը հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ առաջարկած հրադադարի ծրագրին, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է

Գյումրիում տոնական միջոցառումներ են անցկացվել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Դուք նշանակալի ներդրում եք ունենում ԵԱՏՄ տարածքում համագործակցության ամրապնդման գործում. ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները Հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Ռուսաստանում կամրջի փլուզումը հանգեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարի. կան զոհեր ու վիրավորներ