Մամուլի սրահ

Մասնավոր թատրոններն աջակցություն կստանան․ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ

2 րոպեի ընթերցում

Մասնավոր թատրոններն աջակցություն կստանան․ ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ  է դրել նոր նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է աջակցության հնարավորություն տալ մասնավոր թատրոններին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ  իրենց ուշադրության կենտրոնում են մասնավոր թատրոնները։ 

«Աջակցությունը հնարավորությունները տարբեր են լինելու։ Օրինակ՝ կարող է լինել ֆինանսական աջակցություն։ Հատկապես խոսքը դեբյուտային թատրոնների մասին է, որոնք նոր-նոր են ստեղծվել, ֆինանսական աջակցության կարիք ունեն, որ կարողանան բեմադրություններ կյանքի կոչել»,-ասաց Դանիել Դանիելյանը։ 

Աջակցության հաջորդ հնարավորությունը վերաբերում է բեմադրությունների համար հարթակներ տրամադրելուն։ Նոր ձևավորվող թատրոնները տարածքի խնդիր ունեն, իսկ պետությունը կարող է եղած թատրոններում հարթակներ տրամադրել մասնավորներին։ 

Աջակցության երրորդ տարբերակը վերաբերում է մասնավոր թատրոնի հետ երկարաժամկետ կտրվածքով համագործակցության հնարավորություններին։ 

Դանիել Դանիելյանն ընդգծեց, որ այս նախաձեռնությամբ  խրախուսում են մասնավոր թատրոններին, որ կայանալու, զարգանալու համար ունենան հարթակներ, ֆինանսական միջոցներ։ 

Նախագիծը գործադիրի կողմից հավանության արժանանալուց հետո մասնավոր թատրոնները կարող են դիմել աջակցություն ստանալու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում