Սպորտ

Մենք պատրաստ ենք ռևանշի. Ջոն վան’տ Սխիպ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և ազգային ընտրանու կիսապաշտպան Արթուր Սերոբյանը Վրաստանի դեմ խաղից առաջ պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Մենք նախապատրաստվել ենք այնպես, ինչպես Երևանում կայացած խաղին էինք պատրաստվել: Մեր երեք մեծագույն սխալները մեզ համար արժեցան այն երեք գոլերը, որոնք Վրաստանը խփեց այնտեղ: Մենք պատրաստ ենք պայքար մղել և պատրաստ ենք ռևանշի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Ջոն վան’տ Սխիպը:

Վերջինիս խոսքով` հավաքականները հաջողությունների են հասնում ոչ միայն խաղային սխեմաների շնորհիվ, այլև այն ֆուտբոլիստների, որոնք խաղում են ընտրանիների կազմերում:

«Մենք պետք է գտնենք թիմային բալանսը: Առաջիկա երեք խաղերի ընթացքում, որոնք ունենք մինչև սեպտեմբեր ամիսը, փորձելու ենք դիտարկել մի շարք ֆուտբոլիստների, ինչպես դարպասապահի դիրքում, այնպես էլ այլ դիրքերում»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը հույս հայտնեց, որ հայ երկրպագուները ներկա կլինեն Թբիլիսիում կայանալիք խաղին` հատկապես, որ ընտրանու ֆուտբոլիստները ձգտելու են ուրախացնել նրանց:

«Առաջին խաղում, որը կայացավ Երևանում, ինչ-որ բաներ չստացվեց: Այստեղ ենք եկել մեր սխալներն ուղղելու համար: Մեզ համար առաջիկա հանդիպումը շատ կարևոր է: Բոլորս կենտրոնացած ենք Վրաստանի դեմ խաղի վրա: Ուզում ենք դուրս գալ դաշտ ու ցույց տալ մեր առավելությունը»,-ասաց Սերոբյանը:

Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստանի հանդիպումը կկայանա մարտի 23-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Հայերեն

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

Ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին