Լիբանանի վարչապետն ասել է, որ Իսրայելի հրթիռակոծության ֆոնին երկիրը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ

2 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը զգուշացրել է, որ Իսրայելի տարածքի հրթիռակոծության վերսկսումը կարող է հանգեցնել նոր ավերիչ պատերազմի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «TASS»-ը, Լիբանանի վարչապետն այդպես է մեկնաբանել հարավային Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ուղղությամբ երեք հրթիռների արձակումը։

«Հարավային սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը սպառնում է երկիրը ներքաշել նոր պատերազմի մեջ, որը աղետ կբերի Լիբանանին և լիբանանցիներին», - ասել է վարչապետը։

Սալամը պաշտպանության նախարար Միշել Մենասեին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարավային սահմանին անվտանգություն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ միայն պետությունն ունի պատերազմի և խաղաղության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։

Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը արաբական երկրի կառավարությանը պատասխանատու է համարել Իսրայելի տարածքի հրթիռակոծման համար և սպառնացել է պատասխան քայլերով։ Նա ասել է, որ բանակին արդեն իսկ տվել է համապատասխան հանձնարարական:

Ավելի վաղ իսրայելական զինվորականները 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էին երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։ ՀՕՊ համակարգը որսացել էր սահմանամերձ Մետուլա քաղաքի ուղղությամբ արձակված երեք հրթիռ։

Հայերեն Русский

Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Մեծահասակներն ամենօրյա վարքագծով պետք է նպաստեն համերաշխ միջավայրի ձևավորմանը. ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Հունիսի 1-ի առթիվ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն այցելել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդես

ՌԴ նախագահ Պուտինը 50-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ վարչապետ Փաշինյանին

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՉԼ հաղթող

Հենրիխ Մխիթարյանը ՉԼ եզրափակիչում «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է

ՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄ-ն՝ Գոգավանի անցակետում 190 ցլիկով բեռնված բեռնատարների խնդրի մասին

Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

Հունիսի 2-ի միջոցառումների անոնս

Հայաստանը հրաձգության աշխարհի գավաթին կմասնակցի երկու մարզիկով