Ռուսաստան

Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Ուկրաինայի, ինչպես նաև ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վերաբերյալ հարցեր

1 րոպեի ընթերցում

Շոյգուն Կիմ Չեն Ընի հետ քննարկել է Ուկրաինայի, ինչպես նաև ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև երկխոսության վերաբերյալ հարցեր

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Հյուսիսային Կորեա և հանդիպել Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) պետական ​​գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։ Ավելի քան երկու ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության մեկնարկի վերաբերյալ հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ավելի քան երկու ժամ երկար տևած բանակցություններն ավարտվել են։ Մենք ուսումնասիրել ենք որոշումների կատարման արդյունքները, որոնք կայացվել են երկու այցերից հետո՝ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Փհենյան», - լրագրողների հետ զրույցում նշել է Շոյգուն։ 

Նրա խոսքով՝ քննարկված այլ հարցերի թվում են եղել «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները և երկխոսության մեկնարկը, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները», ինչպես նաև «շատ այլ հարցեր, որոնք այս կամ այն ​​կերպ առնչվում են տարբեր տարածաշրջանների և մասնավորապես Կորեական թերակղզու անվտանգության խնդիրներին»։

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ նաև այլ պաշտոնյաների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում