Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 105 տարեկան է. այս շաբաթ կմեկնարկի չորս մարզային մասնաճյուղերի շենքերի կառուցումը

2 րոպեի ընթերցում

Ուղիղ 105 տարի առաջ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանը վավերացրեց Հայաստանի կարմիր խաչի ընկերության կանոնադրությունը՝ այդ անվանմամբ, ինչի առիթով Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայիս նախագահ Դավիթ Ներսիսյանը շնորհավորական ուղերձ է հղել խաչականներին ու հայտարարել կարևոր նոր ծրագրի ազդարարման մասին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում նշված է. ««Մեր առաքելությունը սկսվել է Հայաստանի համար դժվարին օրերին։ Այս տարիների ընթացքում Ազգային ընկերությունը դիմակայել է տարատեսակ աղետների, հասարակարգերի փոփոխությունների, բազմաթիվ մարտահրավերների, բայց անդավաճան է մնացել մարդասիրական շարժման յոթ հիմնարար սկզբունքներին։ 

Շնորհավորում եմ ազգային ընկերության բոլոր աշխատակիցներին, մարզային մասնաճյուղերի մեր նվիրյալներին և, իհարկե, հանուն գաղափարի՝ աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկությամբ ապրող մեր կամավորներին։ 

Այս տոնական օրն ուզում եմ ազդարարել շատ սպասված ու գեղեցիկ նորության մասին։ Հենց այս շաբաթ կմեկնարկեն Հայկական Կարմիր խաչի ընկերության չորս մարզային մասնաճյուղերի մասնաշենքերի կառուցման աշխատանքները։ ՀԿԽԸ մի քանի մարզային մասնաճյուղեր գործում են համայնքապատկան շենքերում, որոնք հաճախ մեծ անհարմարություններ են պատճառում առաջին հերթին մեր շահառուներին, սակայն, ունենալով սեփական նոր տարածքներ, Ազգային ընկերությունն աշխատանքն ավելի դյուրին ու հարմարավետ կդարձնի։

Մենք շարունակում ենք 105-ամյա մեր ավանդույթները, մենք շարունակում ենք կառուցել, մենք շարունակում ենք ամրանալ, գործել անտրտում, օգնել ամեն կերպ՝ ցույց տալով, որ մարդասիրական գաղափարներն անհրաժեշտ ու արմատական են ցանկացած իրավիճակում»։ 

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը նշել է, որ նոր կառուցվող մասնաշենքերից մի քանիսն այս տարի կհանձնվեն շահագործման, մասնաշենքերը հարմարեցված են լինելու հատուկ կարիքներ ունեցող շահառուների, ուսումնական դասընթացների և մի շարք այլ կարիքների համար։

Հայերեն

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկների վերապատրաստվում են Ֆրանսիայում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

Նախագահ Խաչատուրյանն ու Իռլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Միլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցին

ՀՀ նախագահը և Ուրուգվայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը

Արա Շիրինյանը և Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Վարչապետը ներկա է գտնվել  «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը