Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Մշակույթի գործիչների ընկերակցության նախագահ, Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար Սիլվա Մեքինյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ նշելով, որ Սիլվա Մեքինյանի  հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 19-ին ժամը 17:30-20:00 Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ նույն վայրից, մարտի 20-ին ժամը 13:00-ին:

Սիլվա Մեքինյանը ծնվել է 1930 թ., սովորել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցում, այնուհետև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ մեծահռչակ մանկավարժներ Դմիտրի Լեգկերի և Վիտոլդ Պորտուգալովի դասարաններում։ 

1960 թ. նշանակվել է Երևանի խորեոգրաֆիկ ուսումնարանի տնօրեն, 1973-1982 թթ. ղեկավարել է Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Սիլվա Մեքինյանի ղեկավարության տարիներին թատրոնի խաղացանկը համալրվել է նոր առաջնախաղային ներկայացումներով, կազմակերպվել են հյուրախաղեր տարբեր երկրներում։ 1982-1991 թթ. եղել է Հայկական ՍՍՀ-ի մշակույթի նախարարի տեղակալը։ 

1988 թ. Մեքինյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Մշակույթի գործիչների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակում ստեղծվել է «Հայաստանի նոր անուններ» ծրագիրը։ 

Հսկայական է Սիլվա Մեքինյանի ներդրումը պատանի տաղանդավոր երաժիշտների բացահայտման և առաջխաղացման գործում: Նրա ղեկավարությամբ հայ պատանի երաժիշտ-դեսպանները ելույթներ են ունեցել Լատինական Ամերիկայում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և այլուր: 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին