Սփյուռքի 15 գիտնական վերադարձել է Հայաստան. ԿԳՄՍ նախարար

2 րոպեի ընթերցում

Պետությունը քայլեր է իրականացում սփյուռքի գիտնականների ներուժը Հայաստանում օգտագործելու համար: Այս ուղղությամբ իրականացված ծրագրով 15 գիտնական վերադարձել է Հայաստան, 51 գիտնական Հայաստանի հետազոտական խմբերի հետ աշխատում է հեռավար: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: 

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նկատեց, որ կառավարության ծրագրում նախատեսված է մրցութային մի շարք նոր ծրագրերի իրականացում` սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման նպատակով` վերաբնակեցման կամ հեռավար ղեկավարվող լաբորատորիաների հիմնադրման նպատակով` նախատեսելով մինչև 2026 թվականն ունենալ Հայաստանի Հանրապետություն վերադարձած շուրջ 60 գիտնական և շուրջ 60 հեռավար ղեկավարվող գիտական խմբեր: Նա հետաքրքրվեց արդյունքներով: 

«Սա մեր կարևոր ծրագրերից մեկն է, որը մեկնարկեցինք այն տրամաբանությամբ, որ սփյուռքի մեր գիտնականներն ամբողջությամբ տեղափոխվեն ՀՀ և այստեղ գործունեություն ծավալեն: Այս պահին ունենք 15 գիտնականներ, որոնք այս ծրագրով շահառու են և վերադարձել են»,–ասաց Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով հեռավար աշխատելուն՝ նախարարն ասաց, որ կարող են արտերկրից միանալ տեղական հետազոտական խմբի հետ աշխատանքին և ժամանակ առ ժամանակ այցելել Հայաստան: Այս դեպքում ծրագրի 51 շահառու կա՝ նախատեսված 45–ի փոխարեն:

Նախարարը շեշտեց՝ շատ կարևոր է ոչ միայն թիվը, այլ նաև որակը: «Եղել է, որ դիմումներ ունեցել ենք, բայց դրանք չենք երաշխավորել՝ հաշվի առնելով, թե ինչ հետազոտություն է առաջարկվել և ինչ որակական ստանդարտի է դա համապատասխանել»,–նշեց Անդրեասյանը: 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին