ՀՀ վարչապետն իր ելույթով մեկնարկեց «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքը

3 րոպեի ընթերցում

Երևանի Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Իմ քայլը» հիմնադրամի տարածած  հաղորդագրությունից, միջոցառմանը հրավիրված էին շարժման՝ շուրջ 600 մասնակիցներ, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։ 

Իր բացման խոսքում տիկին Աննա Հակոբյանը նշել է, որ ամիսներ առաջ սկսված շարժման այսքան մեծ թվով գաղափարակից-ընկերներ ունենալու փաստը իրեն միայն ոգևորում է, և աշխատելու է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իր բանախոսությունը՝ «Իմանալ՝ ինչպես» թեմայով։ Ելույթի ընթացքում ընդգծվել են տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։ Անդրադառնալով փորձի և գիտելիքի կիրառելիությանը՝ վարչապետը կարևորել է հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և շարունակական ինքնազարգացման դերը։

Բանախոսությանը հաջորդել է հարցուպատասխանի փուլը, որը համակարգում էր տիկին Աննա Հակոբյանը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ուղղել հարցեր անմիջապես վարչապետին և ստանալ սպառիչ պատասխաններ: Հնչել է 10 հարց, որոնց շուրջ ծավալվել է բուռն քննարկում։ 

«Այսպիսով,  «ԹԵԴ Թոք»-երի միջազգային լավագույն փորձով (TED-formatted talks) ոգեշնչված, այսօր Հայաստանում ծնվեց նոր ձևաչափով կրթական, ոչ ֆորմալ հարթակ: Վերջինս միտված է  հնարավորություն տալ հասարակության լայն շերտերին ընդլայնելու իրենց գիտելիքները, բացահայտելու նոր մտքեր և խորացնելու պատկերացումները ամենատարբեր թեմաների շուրջ»,- նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

«Կրթվելը նորաձև է» շարժումը բաց է բոլորի համար` անկախ տարիքային, մասնագիտական, քաղաքական, սոցիալական կամ այլ պատկանելիությունից, և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է մասնակցել հանդիպումներին, կարող է լրացնել այս հայտը։

Հայերեն

Երևանի և Նիցայի միջև համագործակցության շրջանակում հայ բժիշկների վերապատրաստվում են Ֆրանսիայում

ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահին

Նախագահ Խաչատուրյանն ու Իռլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են հարաբերությունների զարգացման հնարավորություններին

Միլանի «Լա Սկալա» թատրոնը աշխատանքից ազատել է հանդիսավոր միջոցառման ժամանակ «Ազատ Պաղեստին» բղաված աշխատակցին

ՀՀ նախագահը և Ուրուգվայի դեսպանը կարևորել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացումը

Արա Շիրինյանը և Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Վարչապետը ներկա է գտնվել  «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին

Պետբյուջեի եկամուտները առաջին 4 ամսում աճել են 128.8 մլրդ դրամով

ԱՄՆ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը մաքսատուրքերի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել

Գումարի դիմաց զինծառայության ժամկետը կրճատելու նախագծի շուրջ տարընկալումներ կան. Պապիկյանը և պատգամավորները քննարկել են օրինագիծը