Վրաստանը պատմական քայլ է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

1 րոպեի ընթերցում

Վրաստանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 17 հոդվածների շուրջ համաձայնության մասին երկու երկրներից հնչած հայտարարությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրառում է հրապարակվել Վրաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում։ 

«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը խաղաղության պայմանագրի 17 հոդվածների շուրջ։ Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության տեսանկյունից»,- նշված է գրառման մեջ։ 

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին անդրադարձել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան՝ շեշտելով, որ դա իսկապես պատմական քայլ է, որը նպաստելու է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և համագործակցությանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  

Հայերեն English ქართული

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան

Իջևան համայնքին է վերադարձվել Ենոքավան բնակավայրի վարչական շենքում գտնվող՝ 89.1 քմ մակերեսով 2 տարածք

Արաղչին Լիբանանի խորհրդարանի խոսնակի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

«Նոա»-ն սկսել է ապագա մարզադաշտի կառուցման աշխատանքները

QS վարկանիշավորման կազմակերպությունը կաջակցի Հայաստանի բուհերի առաջընթացին. ազդարարվեց համագործակցության մեկնարկը