ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման մասին տեղեկատվությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ տարածվող տեղեկատվությունը, թե ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի կիրառությունը նախատեսվում է չեղարկել, չի համապատասխանում իրականությանը։
«Օրենքի նախագիծը ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից, որի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունն սկզբունքորեն անընդունելի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Ֆինանսների նախարարությունից՝ հորդորելով վստահել միայն նախարարության պաշտոնական հաղորդագրություններին: