Ղրղզստանը և Տաջիկստանը բացել են 2021 թվականից փակ պետական սահմանը

2 րոպեի ընթերցում

Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը տեսակապի միջոցով բացել են ընդհանուր պետական ​​սահմանի հսկիչ անցակետերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդել է  ՏԱՍՍ-ի թղթակիցը։

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր՝ մարտի 13-ին, տեսակապի ռեժիմով հետևել են երկրների միջև սահմանի բացմանը», - նշված է հաղորդագրության մեջ։

Տաջիկստանի ղեկավարն առաջին պետական ​​այցով գտնվում է Ղրղզստանում։ Նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվել են երկու երկրների միջև պետական ​​սահմանի մասին համաձայնագիր և երկկողմ այլ փաստաթղթեր։

Բիշքեկում կայացած բանակցություններում Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը հայտարարել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի մասին համաձայնագրի ստորագրումը կամրապնդի ոչ միայն երկու հանրապետությունների, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը։ 

«Պայմանագրի ստորագրումն ավանդ կներդնի ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում», - ասել է նա։

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը մոտ 980 կմ է։ Դրա սահմանագծման շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թ. դեկտեմբերից։ Այդ հարցի չկարգավորվածությունը բազմիցս դարձել է բախումների պատճառ երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների մասնակցությամբ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ։ Դրանցից վերջինը տեղի է ունեցել 2022 թ. աշնան սկզբին։ Ընդհանուր առմամբ, 2014 թվականից ի վեր ղրղզատաջիկական սահմանին  տեղի է ունեցել ավելի քան 10 լուրջ ընդհարում։

Փետրվարի 21-ին երկու երկրների պաշտոնյաները Բիշքեկում ստորագրել են սահմանի ընդհանուր հատվածի սահմանագծման շուրջ արձանագրությունը:

Հայերեն Русский

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ