Մշակույթ

Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գրքի պարսկերեն հրատարակությունը

1 րոպեի ընթերցում

Լույս է տեսել Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գրքի պարսկերեն հրատարակությունը

Մկրտիչ Սարգսյանի «Քաջ Նազար» գիրքը, որի թարգմանիչը և առաջաբանի հեղինակն անվանի հայ թարգմանիչ, ռեժիսոր և դերասան Անդրանիկ Խեչումյանն է, թարգմանվել է պարսկերեն. գիրքը վաճառքի է հանվել Թեհրանի գրախանութներում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է  «Արաքս-նյուզ» լրատվական գործակալությունը։ 

Սա Մկրտիչ Սարգսյանի երկրորդ հանդիպումն է պարսկալեզու ընթերցողների հետ՝ 2017 թ. Անդրանիկ Խեչումյանի թարգմանությամբ տպագրվել է նրա «Զինվորներ և սիրահարներ» («Որոշել եմ սպանել պատերազմը») վիպակը «5 մմ-անոց համաշխարհային գլուխգործոցներ» մատենաշարով: 

Սա թարգմանչի 45-րդ հրատարակությունն է՝ հայ դասական և ժամանակակից գրողների երկերի խեչումյանական ծաղկաքաղից. վերջերս նրա ընթերցողները ծանոթացան նաև Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթ» հայկական էպոսի գրական մշակմանը պարսկերենով: 

Գրքի նկարչական ձևավորումը կատարել է Մուհամմեդ Ռասուլ Շաքրանին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում