Քաղաքականություն

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Ալբանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը

Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ գործընկերոջ հետ ունեցած շփումների մասին, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը։

Քննարկվել են Ալբանիայում մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացման մանրամասները։

Անդրադարձ է կատարվել Ալբանիայում փոքրաթիվ, սակայն կազմակերպված համայնքին, նշվել է, որ այն կամրջող դեր կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը մասնակցել է Ալբանիայում ՀՀ պատվո հյուպատոս Վարուժան Փիրինյանը։

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում