Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկինի գործողությունների հարթակով նախատեսված աշխատանքներին. Նարեկ Մկրտչյան

2 րոպեի ընթերցում

Նյու Յորքում մարտի 10-ից մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի (CSW69) աշխատանքները, որոնց մասնակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

CSW69 շրջանակում տեղի է ունեցել նախարարական կլոր սեղան, որի ընթացքում Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ելույթով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նա ներկայացրել է գենդերային հավասարության, կանանց ու աղջիկների հզորացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը և այս համատեքստում ընդգծել Պեկինի հռչակագրի ու Գործողությունների հարթակի դերը՝ ազգային մեխանիզմների ամրապնդման և Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում:

«Հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը մեր օրակարգի հիմնարար բաղադրիչներից է: Վերջին հինգ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք տարբեր օրենսդրական մեխանիզմներ և քաղաքականության գործիքներ՝ ապահովելու գենդերային հեռանկարների համակարգված ինտեգրումը կառավարման և քաղաքականության մշակման մեջ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Անդրադառնալով ոլորտում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարարը շեշտել է Կանանց հարցերի խորհրդի, տարածաշրջանային մակարդակում գենդերային քաղաքականության իրականացման հանձնաժողովների, համայնքային մակարդակում կանանց և երիտասարդների խորհրդատվական մարմինների ու մի շարք այլ կառույցների գործունեության կարևորությունը։

Ելույթի ավարտին Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել Պեկինի գործողությունների հարթակով նախատեսված աշխատանքներին՝ անհրաժեշտ քայլեր իրականացնելով գենդերային հավասարության ապահովման, կայուն զարգացման և ներառական կառավարման ուղղություններով։

 

Հայերեն English ქართული

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում