Պակիստանում հաջողվել է փրկել գնացքում պատանդ պահվող 155 ուղևորի

2 րոպեի ընթերցում

Պակիստանի անվտանգության ուժերը փրկել են 155 ուղևորի, որոնց գնացքում պատանդ էին պահում անջատողական «Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Երկրի կառավարությունը հայտնել է, որ գործողությունն ընթացքի մեջ է, և տասնյակ մարդիկ դեռ պատանդ են պահվում։

Մարտի 11-ին զինյալները պայթեցրել էին երկաթգիծը, կրակ բացել գնացքի վրա, որը Բելուջիստանի վարչական կենտրոն Կվետտայից մեկնում էր Խայբեր Պախտունխվայի նահանգի Փեշավար քաղաք։

«Բելուջիստանի ազատագրման բանակ» խմբավորումը սպառնացել է սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները և անհետ կորածները, որոնք, զինյալների պնդմամբ, առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։ 

Ըստ որոշ աղբյուրների՝ պատանդների կողքին նստած են մահապարտի գոտի կրող զինյալներ։ 

Գնացքի վրա հարձակման մեջ ներգրավված զինյալների թիվը հայտնի չէ, սակայն անվտանգության ուժերը մարտի 12-ին հայտնել են, որ սպանել են արդեն 27 զինյալի։

Զինյալները հայտնել են, որ պատանդ են վերցրել 214 մարդու, իսկ անվտանգության աղբյուրներից մեկը Reuters-ին հայտնել է, որ հարձակման ենթարկվելու պահին գնացքում եղել է 425 ուղևոր։

«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը Պակիստանի կառավարության դեմ պայքարող մի քանի էթնիկ զինված խմբավորումներից ամենախոշորն է։ Բելուջիստանի նահանգը սահմանակցում է Աֆղանստանին և Իրանին։

Աշխարհ

Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի

 

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն