Աշխարհ

Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի

1 րոպեի ընթերցում

Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի

«Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Բելուջիստանի նահանգի երկաթուղային գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա Մուհամմադ Քաշիֆը։

«Գնացքում գտնվող ավելի քան 450 ուղևորները դարձել են զինյալների պատանդները»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը:

Բացի այդ, ըստ տեղի պաշտոնյաների՝ գնացքավարը վիրավորվել է։

«Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը հայտարարություն է հրապարակել՝ պատասխանատվություն ստանձնելով հարձակման համար և նշելով, որ զինյալները ռմբակոծել են երկաթգիծը և վերահսկողության տակ առել գնացքը Պակիստանի Սիբիի շրջանում։ 

Ըստ ոստիկանությունում AFP-ի աղբյուրներից մեկի՝ գնացքը կանգնած է թունելի դիմաց, որը շրջապատված է լեռներով։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում