Ասիա

Լոռու մարզային փրկարարական վարչության պետն արժանացել է Ճապոնիայի ԱԳ նախարարի շնորհակալագրի

2 րոպեի ընթերցում

Լոռու մարզային փրկարարական վարչության պետն արժանացել է Ճապոնիայի ԱԳ նախարարի շնորհակալագրի

Հայաստանի ներքին գործերի նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը պարգևատրվել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի շնորհակալագրով՝ իր գործունեությամբ Ճապոնիայի և Հայաստանի միջև կապերը խթանելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։ 

Նշվում է, որ 2012 թվականին՝ Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժից հետո, Սերոբ Գաբրիելյանը հնարավորություն է ունեցել այցելել Ճապոնիա՝ JICA-ի վերապատրաստման ծրագրի շրջանակներում, և շրջել աղետից տուժած շրջաններում։ Նա, ցնցված լինելով տուժած տարածքների վիճակով և աղետից հետո բնակչության՝ վերականգնմանն ուղղված՝ հսկայական ջանքերով, Հայաստան վերադառնալուն պես ակտիվորեն դրամահավաք է նախաձեռնում՝ քաղաքի կենտրոնում գտնվող Սպիտակի երկրաշարժի հուշահամալիրի կողքին Արևելյան Ճապոնիայի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կանգնեցնելու իր գաղափարը կյանքի կոչելու համար։ 

Գաբրիելյանին հաջողվում է իրագործել այդ գաղափարը՝ շնորհիվ տեղի բնակիչների, այդ թվում՝ փրկարարական խմբի իր գործընկերների, ինչպես նաև իր անձնական միջոցների ներդրումների։ Այդ ժամանակից ի վեր ամեն տարի մարտի 11-ին, դեկտեմբերի 7-ից բացի, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվում են հուշահամալիրի մոտ՝ ոգեկոչելու երկրաշարժի զոհերի հիշատակը և աղոթում շուտափույթ վերականգնման համար։ Այս իրադարձությունները դարձել են Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելմանն ուղղված համագործակցության խորհրդանիշ։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում