Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Դեղին ծովի ուղղությամբ, ինչը համընկել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից համատեղ զորավարժությունների մեկնարկի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։

Հարավային Կորեայի զինվորականներն առայժմ չեն նշում բալիստիկ հրթիռի տեսակը։ Արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:50-ի (Երևանի ժամանակով 8:50) սահմաններում: Ամենայն հավանականությամբ, արձակվել են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են թռչել մոտ 300 կմ։ 

Yonhap-ը նշում է, որ սա դարձել է բալիստիկ հրթիռի առաջին արձակումը հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո։ Փետրվարի 26-ին արձակվել են թևավոր հրթիռներ:

Մարտի 10-ին ԱՄՆ-ն և Կորեայի Հանրապետությունն սկսել են Freedom Shield լայնածավալ զորավարժությունները։ ԿԺԴՀ արտգործնախարարությունն այդ զորավարժություններն անվանել է «ագրեսիվ պատերազմի փորձ, որը շիկացնում է մթնոլորտը Կորեական թերակղզում»: Փհենյանում նախազգուշացրել են, որ զորավարժությունները բացասաբար կազդեն ԱՄՆ անվտանգության վրա, և որ ի պատասխան՝ Հյուսիսային Կորեան կավելացնի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան