Ավստրալիայում ցիկլոնի պատճառով շուրջ 80 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության

1 րոպեի ընթերցում

«Ալֆրեդ» ցիկլոնի պատճառով արևելյան Ավստրալիայում մոտ 84 հազար բնակելի շենք առանց էլեկտրականության է մնացել, հազարավոր մարդիկ տարհանվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի և Քվինսլենդի նահանգներում եղանակային վատ պայմաններ են։ Տեղի օդերևութաբանական ծառայությունում հայտնել են, որ մինչև հաջորդ շաբաթ մի շարք տարածաշրջանների հեղեղումներ են սպառնում։

Ծառայության տվյալներով՝ մարտի 7-ին Ավստրալիայի արևելյան ափի տարածքում քամու պոռթկումների արագությունը ժամում հասել է 120 կմ-ի։ Կանխատեսումների համաձայն՝ «ավերիչ ուժգնության քամիները» կշարունակվեն առաջիկա օրերին։

Նոր Հարավային Ուելսի իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 19 հազար մարդու։ Նահանգի առանձին շրջաններում վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 400 մմ տեղումներ են գրանցվել։

Ավստրալիայում ցիկլոնի հինգ կարգ կա՝ կախված քամու արագությունից։ Ներկայում «Ալֆրեդ»-ը դասվել է երկրորդ կարգի ցիկլոնների շարքում։

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել