Դատարանը չեղյալ է հայտարարել Հարավային Կորեայի նախագահի կալանքը

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի դատարանը իմփիչմենթի ենթարկված նախագահ Յուն Սոկ Յոլին կալանքից ազատելու հրաման է տվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Փետրվարին նախկին Յուն Սոկ Յոլի փաստաբանները համապատասխան դիմում էին ներկայացրել Սեուլի կենտրոնական շրջանային դատարան, որը որոշել է, որ կալանավորումն անօրինական է եղել։

Նախագահի փաստաբան Սոկ Դոն Հյոնը պարզաբանել է, որ նա ազատ չի արձակվի այնքան ժամանակ, քանի դեռ դատախազությունը բողոքարկելու հնարավորություն ունի։ 

«Չնայած կալանքը չեղարկելու դատարանի որոշմանը, ազատ արձակումն անմիջապես տեղի չի ունենա: Կենտրոնական շրջանի դատախազությունը յոթ օրվա ընթացքում կարող է բողոքարկել: Նա ազատ կարձակվի, եթե նրանք հրաժարվեն բողոքարկումից կամ ժամանակին չօգտվեն այդ իրավունքից», - հայտարարել է փաստաբանը։

Հունվարի 15-ին Բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննությունների վարչությունը նախագահ Յուն Սոկ Յոլին Սեուլի նրա նստավայրում ձերբակալել էր ռազմական դրություն սահմանելու պատճառով սահմանադրական կարգի դեմ խռովության գործով։ Հունվարի 19-ին Սեուլի Արևմտյան շրջանային դատարանը որոշում էր կայացրել կալանավորել պետության ղեկավարին։

Յուն Սոկ Յոլն արտակարգ ռազմական դրություն էր հայտարարել 2024 թ. դեկտեմբերի 3-ի երեկոյան՝ անակնկալ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին և ընդդիմությանը մեղադրելով «հակապետական» գործողությունների միջոցով կառավարությունը «կաթվածահար անելու» մեջ։ Ռազմական դրության հայտարարումից հետո զինվորականները մտել էին խորհրդարանական համալիրի տարածք և բախվել մարդկանց մեծ խմբի հետ, որը փորձել էր փակել նրանց ճանապարհը։ Միաժամանակ, մարդկանց մեկ այլ՝ ավելի մեծ խումբ ընդհարվել էր ոստիկանության և անվտանգության աշխատակիցների հետ։ Դեկտեմբերի 4-ի վաղ առավոտյան նախագահը չեղարկել էր ռազմական դրությունն Ազգային ժողովի քվեարկությունից հետո, որի արդյունքում պատգամավորները միաձայն պահանջել էին չեղյալ համարել այն։

Հայերեն English Русский

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ