Տիգրան Խաչատրյանն ու Էրիկ Լոմբարդը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։

Տիգրան Խաչատրյանն, ընդգծելով ֆրանսիական ձեռնարկությունների հետ ձևավորված համագործակցության հաջող փորձը, կարևորել է Հայաստանում ֆրանսիական ընկերությունների ավելի մեծ ներկայություն ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ նոր գիտելիքի ներգրավման և գործարար մշակույթի զարգացման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել համագործակցության հնարավոր նոր ուղղություններին, մասնավորապես՝ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Բարգուշատի թունելի կառուցման աշխատանքները Ֆրանսիայի կառավարության ֆինանսավորմամբ և ֆրանսիական առաջատար շինարարական ու ինժեներական ընկերությունների ներգրավմամբ իրականացնելու հնարավորությունը:

Էրիկ Լոմբարդը, ընդգծելով Հայաստանի հետ տնտեսական կապերի խորացման առանձնակի կարևորությունը, վստահեցրել է, որ ներկայացված ծրագրերը կշարունակեն մնալ Ֆրանիսայի կառավարության ուշադրության կենտրոնում, և անհարժեշտ ջանքեր կգործադրվեն դրանց իրագործման ուղղությամբ:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկա քայլերի և համագործակցության հետագա ձևաչափերի վերաբերյալ:

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել