Հայաստան

ՀՀ պաշտպանության նախարարն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն ու Նիդեռլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդեռլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում»,- գրել է Սուրեն Պապիկյանը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում