Հարավային Կորեայում կործանիչը սխալմամբ ռումբեր է նետել բնակելի թաղամասի վրա. կա 7 վիրավոր

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում յոթ մարդ է վիրավորվել ռազմաօդային ուժերի վարժանքների ժամանակ KF-16 կործանիչների կողմից ուսումնական տիրույթից դուրս սխալմամբ ութ ռումբ նետելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Իշխանությունները հայտնել են, որ արկերից մեկն ընկել է ճանապարհին՝ Սեուլից մոտ 40 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող Պոչեոն քաղաքի տներից մեկի մոտ, ինչի հետևանքով յոթ մարդ, այդ թվում՝ հինգ խաղաղ բնակիչ, ստացել են թեթև վնասվածքներ։ Ավերվել է եկեղեցի և վեց այլ շինություններ: Միջադեպից վնասվել է նաև բեռնատար ավտոմեքենա։

Բոլոր յոթ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հետաքննություն են անցկացնում միջադեպի առնչությամբ։ Գերատեսչությունից ներողություն են խնդրել խաղաղ բնակիչներին պատճառված վնասի համար:

Սա առաջին պատահական ռմբակոծումն էր հարավկորեական կործանիչների կողմից, որը հանգեցրել է մարդկային վնասների։

2004 թվականին ռազմաօդային ուժերի F-5B ինքնաթիռը սխալմամբ ռումբ էր արձակել Սեուլից 138 կիլոմետր հարավ գտնվող Բորյոնգ քաղաքի վրա, սակայն միջադեպից ոչ ոք չէր տուժել:

Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները համատեղ վարժանքներ են անցկացնում միջկորեական սահմանի մոտ գտնվող Պոչեոն քաղաքի Սեունջին կրակային ուսումնամարզական հրապարակում։ Վարժանքներին ներգրավված է ավելի քան 160 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ K2 տանկեր, K55A1 ինքնագնաց հաուբիցներ, Apache հարվածային ուղղաթիռներ և F-35A ինքնաթիռներ։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան