Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել ՀԿԱԾ Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժիններ

2 րոպեի ընթերցում

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ մարտի 4-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժիններ, տեղում անցկացրել աշխատանքային խորհրդակցություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, Սիրո Ամիրխանյանը շրջայց է կատարել մարզային ստորաբաժանումների վարչական շենքերում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Արագածոտնի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը և Արմավիրի մարզային բաժնի պետ Մուշեղ Ղահրամանյանը Գլխավոր հարկադիր կատարողին են ներկայացրել աշխատանքային գործընթացին, կատարողական վարույթներին վերաբերող հարցեր։

«Մարզային բաժինների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը  և կարգը հաստատելու մասին» որոշման՝ հարկադիր կատարման ընթացակարգային որոշ կարևոր հարցեր։ Շեշտվել է հատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների հետ շփումներին, մասնավորապես՝ ուղղորդել վերջիններիս՝ օգտվելու Ծառայության կողմից ներդրված թվային հարթակից, ինչն էապես խնայելու է ոչ միայն քաղաքացիների ժամանակը, այլև հնարավորություն է տալու անհրաժեշտ տեղեկություն ստանալ իրենց վերաբերյալ առկա կատարողական վարույթների մասին, նույն հարթակից կատարելու նաև վճարումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։    

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդյունավետ աշխատանքի կազմակերպմանն ու համակարգմանն առնչվող այլ հարցեր։ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ 

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին