Լիտվական Sofoklis հրատարակչությունը վաճառքից հանել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հեղինակած գիրքը

1 րոպեի ընթերցում

Լիտվական Sofoklis հրատարակչությունը վաճառքից հանել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հեղինակած գիրքը՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է հրատարակչության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Խոսքը «Հիլբիլի էլեգիան. մեկ ընտանիքի ճգնաժամային կյանքի պատմությունը» գրքի մասին է։

Նշվում է, որ Վենսի գրքերը չեն վաճառվի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։

Անցած գիշեր Fox News-ը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն այնքան ժամանակ, քանի դեռ Կիևը ցույց չի տա իր հավատարմությունը խաղաղ բանակցություններին:

 

 

Հայերեն Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա