Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի ձերբակալումը

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձի ձերբակալումը

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ ևս մեկ պաշտոնատար անձ է ձերբակալվել  Երևանի քաղաքապետարանից։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը մանրամասնեց, որ քաղաքապետարանի պաշտոնատար անձը ձերբակալվել է նույն քրեական վարույթի շրջանակներում, ինչ նախորդները։

«Նշված քրեական վարույթով ներկա պահին  շուրջ մեկ տասնյակ մեղադրյալ կա։ Նախապես հայտնել էինք, որ գործը վերաբերում է կաշառք տալուն-ստանալուն»,-մանրամասնեց Օհանջանյանը։

Ավելի վաղ՝ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։

Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում։ «Քննչական գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթի շրջանակում, կան ձերբակալված պաշտոնատար անձինք Երևանի քաղաքապետարանից»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նախաքննության շահերով պայմանավորված՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում