Մերձավոր Արևելք

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հյուսիսում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Գազայի հյուսիսում

Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարված են հասցրել Գազայի  հյուսիսային հատվածին՝ սպառնալիքը վերացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ, հայտնաբերվել են մի քանի կասկածելի անձինք, ովքեր գործողություն են իրականացրել  Գազայի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտակայքում: 

Ըստ Իսրայելի ՊԲ հաղորդագրության՝  նկատվել է, թե ինչպես են այդ անձինք պայթուցիկ սարք տեղադրում  տարածքում: Սպառնալիքը վերացնելու նպատակով ավիահարվածներ են հասցվել կասկածելի անձանց:

«Իսրայելական պաշտպանության բանակը կշարունակի գործել Իսրայելի պետության քաղաքացիներին և Իսրայելի զորքերին սպառնացող ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - հավելել է Իսրայելի պաշտպանության բանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում